Որոշել ենք շատ մոտ ապագայում ունենալ այնպիսի խցեր, որորոնք կտեսահսկվեն, որովհետև եկել ենք այն համոզման, որ նմանատիպ վարքը կանխելու միակ տարբերակը տեսահսկելն է այն անձանց, ովքեր ունեն հակվածություն ինքնավնասման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Դեռ կարիք ունենք հավասարակշռելու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և կյանքի իրավունքը, որպեսզի ճիշտ հասկանանք, թե որ պահից պետք է անձանց տեղափոխենք համապատասխան խցեր։ Բացի այդ, առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ ենք շարունակական քննարկումներ ունենում։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հաշվառումը գրեթե ավարտվել է։ 825 Ն որոշման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ, որպեսզի մենք նորից անդրադառնանք տվյալ անձանց պատժի կրման համաչափությանը, և եթե հիմքեր կան, նրանց ազատենք պատժի կրումից»,- հավելեց նա։
Լրագրողի հարցին այն մասին, թե ինչու են ինքնավնասման դեպքերի մեծ մասը տեղի ունենում Արմավիր քրեակատարողական հիմնարկում, Գալյանը պատասխանեց.
«Արմավիր քրեակատարողական հիմնարկն ամենամեծ ՔԿՀ–ն է, որտեղ պահվում է անազատության մեջ գտնվող անձանց ամենամեծ մասը»։
Մանրամասն՝ տեսանյութում։