Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկին ելույթ կունենա Ռուսաստանի և Հորդանանի հավաքականների միջև ընկերական հանդիպումից հետո, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի և Հորդանանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին «Լուկօյլ Արենա» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Շուֆուտինսկին կկատարի «Սեպտեմբերի 3» երգը:
Հանդիպումից առաջ ելույթ կունենան երաժիշտ SOCRAT-ը (Կիրիլ Աստապով) և Սրետենսկու վանքի երգչախումբը: Արտիստն ու երգչախումբը մինչև խաղի մեկնարկային սուլիչը կկատարեն «Սպասիր ինձ տուն» կոմպոզիցիան: Ռուսաստանի օրհներգը խաղից առաջ կկատարի Յուլիաննա Կարաուլովան:
Դաշտում կփռվի դրոշ՝ ի հիշատակ խորհրդային և ռուս զինվորների սխրանքների: