Գրիգոր Ամիրյանը` Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Գրիգոր Ամիրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

Գրիգոր Սուրենի Ամիրյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի հունիսի 8-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության ՀԿԳ քննիչ,
2021-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2020-2021թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2019-2020թթ. – ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2017-2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,
2016-2017թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,
IX-X.2016թ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ,
V-IX.2016թ. – ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ,
2013-2015թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ,
2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։

Կրթություն

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան,
2015 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ դատախազի մասնագիտացմամբ։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է ունի մեկ երեխա։

Լուսանկարում՝ Գրիգոր Ամիրյանը 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment