Չինաստանի վերածնունդն անկասելի է. Սի Ծինփին


Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրած շքերթը: Դրան ներկա են եղել համաշխարհային մի շարք առաջնորդներ: Շքերթին ընդառաջ ամբիոն են բարձրացել նախ Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նախագահները, այնուհետև մյուս երկրների ղեկավարները: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 26 պետության առաջնորդ։

«Մարդկությունը կրկին կանգնած է խաղաղության և պատերազմի, երկխոսության և առճակատման միջև ընտրության առաջ: Բոլորը պետք է կարգավորեն պատերազմների հիմնապատճառները և կանխեն պատմական ողբերգությունների կրկնությունը»,- բացման ելույթում նշել է Սի Ծինփինը։ Նա հավելել է՝ «իր երկրի վերածնունդն անկասելի է»:

Շքերթի ընթացքում ցուցադրվել է չինական նոր ռազմատեխնիկա, այդ թվում՝ ստորջրյա նոր տեսակի ԱԹՍ, լազերային զենք և միջմայրցամաքային DF-5C բալիստիկ հրթիռը, որը, ինչպես հաղորդվում է, կարող է հասնել աշխարհի ցանկացած կետ։

Շքերթի մեկնարկից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում գրառում է կատարել՝ փաստացի մեղադրելով Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային՝ Միացյալ Նահանգների դեմ դավադրություն կազմակերպելու համար։

Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Կիմ Չեն Ընը հազվադեպ է լքում Հյուսիսային Կորեայի տարածքը և մասնակցում համաշխարհային առաջնորդների համատեղ հանդիպումներին: Ըստ լրատվամիջոցների՝ ավանդույթը խախտելու դրդապատճառներից մեկը եղել է Սիի և Պուտինի կողքին կանգնելու և աշխարհին համապատասխան ազդանշան տալու նպատակը։


Մանրամասները՝ ռեպորտաժում:

Դիտումների քանակ1

Leave a Comment