🎥 Հանրապետական ստադիոնը պատրաստ է ընդունել Պորտուգալիային և Իռլանդիային

Օգոստոսի 3-ին Երևանում կայացել է ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը և պարային շոուն: Երևանյան համերգը Լոպեսի «Up All Night» համաշխարհային շրջագայության մաս էր կազմում:

Համերգից օրեր անց մի շարք աղբյուրներ հայտնեցին, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային խաղեր անցկացնելն անհնար է՝ խոտածածկի վատ վիճակի պատճառով:

Այդ իսկ պատճառով մի շարք հանդիպումներ հետաձգվեցին և տեղափոխվեցին այլ մարզադաշտեր:

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարզադաշտի խոտածածկը լիովին վերականգնվել է և պատրաստ է ընդունելու Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների հանդիպումը:

Leave a Comment