Revolut-ը պատրաստվում է բաժնետոմսերի վաճառքի նոր փուլի՝ հնարավորություն տալով աշխատակիցներին վաճառել իրենց բաժնետոմսերը ավելի բարձր գնով՝ հիմնվելով ընկերության 75 միլիարդ դոլար շուկայական գնահատման վրա:
Երկրորդային վաճառքում յուրաքանչյուր բաժնետոմս կգնահատվի 1,381.06 դոլար։ Ընկերությունն արդեն նկատում է հետաքրքրվածություն ինչպես ներկայիս, այնպես էլ նոր ներդրողներից:
Սա զգալի աճ է նախորդ տարվա ապրիլին իրականացված բաժնետոմսերի վաճառքի ժամանակ սահմանված 45 միլիարդ դոլար շուկայական գնահատման համեմատ: Համալիր արժեքի այպսիսի ավելացումն ապացուցում է ներդրողների կողմից վստահությունը և Revolut-ի բիզնեսի կայուն աճը:
Ընկերության ներկայացուցիչը Bloomberg-ին ասել է. «Մեր աշխատակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունների շրջանակում մենք կանոնավոր կերպով հնարավորություններ ենք տալիս նրանց ստանալ լիկվիդայնություն։ Աշխատակիցների երկրորդային բաժնետոմսերի վաճառքը ներկայումս ընթացքի մեջ է, սակայն լրացուցիչ մեկնաբանություններ չենք անի քանի դեռ այն չի ավարտվել»։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում