Պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն կարող է նշանակվել «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ։
Ինչպես հայտնում է The West Ham Way-ը, ներկայիս մարզիչ Գրեմ Փոթերը մեծ ճնշման տակ է ակումբի ղեկավարության կողմից և, հնարավոր է, շուտով հեռացվի պաշտոնից։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Վեստ Հեմի» ղեկավարությունը կարող է դիմել հայտնի պորտուգալացի մարզչի ծառայություններին, եթե Փոթերը հեռանա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Ֆեներբահչեն» խզել է Մոուրինյուի պայմանագիրը՝ թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ չհասնելու պատճառով։