Որքան գումար է ստացել Տեն Հագը Բայերից հեռացվելու համար — Armsport.am

Նիդերլանդացի մարզիչ Էրիկ Տեն Հագը պաշտոնանկության համար ստացել է մոտ 5 միլիոն եվրոյի փոխհատուցում, հայտնում է գերմանական Sport Bild առցանց հրատարակությունը։ Հիշեցնենք, որ Տեն Հագը «Բայերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2025 թվականի մայիսին։

Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին երկու խաղերում «Բայերը» վաստակել է ընդամենը մեկ միավոր։ Հաջորդ խաղում «Բայերը» սեփական հարկի տակ կմրցի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Տեն Հագը նախկինում աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Այաքսի» հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա ղեկավարությամբ նվաճել է Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը։ «Այաքսի» հետ Տեն Հագը հաղթել է Նիդերլանդների առաջնությունում։

Leave a Comment