Ֆերմին Լոպես․ «Ես մանկուց երազել եմ այստեղ խաղալու մասին»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոսել է Լոնդոնի «Չելսի» տեղափոխության լուրերի մասին: Անգլիական ակումբը փորձել է ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, սակայն գործարքը չի կայացել:
«Բարսելոնան միշտ եղել է իմ առաջնահերթությունը: Ես մանկուց երազել եմ այստեղ խաղալու մասին: Միշտ հաճելի է, երբ այլ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում քո նկատմամբ, բայց ճշմարտությունն այն է, որ ես միշտ ցանկացել եմ շարունակել խաղալ «Բարսելոնայի» կազմում և հաջողության հասնել թիմի հետ», – Ֆերմին Լոպեսի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Ըստ լուրերի՝ կատալոնական հսկան խաղացողի համար պահանջում էր մոտ 70 միլիոն եվրո: