Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ

«Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

«Այսօր, երբ նշվում է Արցախի անկախության օրը, Ադրբեջանը կրկին ցուցադրում է իր իրական դեմքը․ բռնապետական վարչակարգի հրահանգով ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցվում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Սա ոչ միայն հերթական դաժան հարվածն է Արցախի պետականությանը, այլև դիտավորյալ ջնջում են պետականության խորհրդանշական արժեքները։ Նույն ճակատագրին արդեն իսկ արժանացել են Արցախի Ազգային ժողովի շենքը և տասնյակ այլ կառույցներ, որոնք այսօր Ադրբեջանի նպատակային քաղաքականության զոհն են։

 

Leave a Comment