ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00։

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի at.emis.am հարթակի միջոցով։ Հայտը ներկայացնելուց հետո նույն էջում դիմողը ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել.

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների հոգեբանները:

ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող հոգեբաննները, որոնք համակարգում չեն աշխատում:

Ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանները:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հոգեբանները:

Leave a Comment