https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=ef03ca1a38
Ռաուլ Ալբիոլը նոր ակումբ ունի
Իտալական «Պիզան» պաշտոնապես հայտարարել է իսպանացի կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլի հետ պայմանագրի ստորագրման մասին։ 39-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում հանդես գալու մեծ փորձ ունի․ 2014-2019 թվականներին պաշտպանել է «Նապոլիի» գույները՝ թիմի հետ նվաճելով Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Վերջին վեց մրցաշրջանները Ալբիոլը անցկացրել է «Վիլյառեալում»։ Իսպանացին «Պիզային» է միացել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը բաց է թողել վնասվածքի պատճառով։
Ա Սերիայի նորեկ «Պիզան» 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ատալանտայի» հետ, իսկ երկրորդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Ռոմային»։