Լևերկուզենի «Բայերը» սեպտեմբերի 1-ին՝ աշնան առաջին օրը, հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկության մասին։
Հոլանդացին լքեց ակումբը Բունդեսլիգայի ընդամենը երկու տուրից հետո, ինչը հակառեկորդ է։ Այժմ «Բայերը» կրկին գլխավոր մարզիչ է փնտրում։ Sky Germany-ի տվյալներով՝ Չավին կարող է գլխավորել լևերկուզենյան ակումբը։
45-ամյա մասնագետն այժմ աշխատանք չունի։ Նա լքել է «Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Գերմանիայի առաջնության մեկնարկային երկու խաղերում «Բայերը» չկարողացավ հաղթել։ Առաջին խաղում «դեղագործները» տանը պարտվեցին «Հոֆենհայմին» (1:2), իսկ երկրորդում արտագնա ոչ-ոքի խաղացին «Վերդերի» հետ (3:3)։ «Բայերը» հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ սեփական հարկի տակ, «Այնտրախտի» դեմ։