Խոշոր պայթյուն՝ Ամիրյան փողոցում․ կա տուժած. տեսանյութ





Քիչ առաջ՝ ժամը 14։40-ի սահմաններում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։ Ըստ 7or.am-ի ունեցած տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ պայթել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։

Պայթյունի ուժգնությունը վարորդին դուրս է նետել ավտոմեքենայից։ Նա այրվածքներ և վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրն են ժամանել նաև հրշեջ-փրկարարները։

Պայթյունից վնասվել է նաև Տոյոտա մակնիշի ավտոմքենայի հետևում գտնվող մեկ այլ ավտոմեքենա և հանդիպակաց գոտով երթևեկող 58 համարի ավտոբուսը, որի ապակիներն են փշրվել։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են նաև հարակից շենքերի ապակիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այլ տուժածներ չկան։




Leave a Comment