Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է ներկայացերլ Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից։
«Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն,- գրել է Ասատրյանը, ապա քիչ անց լրացում կատարել,- 58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրէ ժամը 14։43-ին Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։