«Վայելում եմ առավոտյան սուրճս»… Արմինկան նոր հրապարակում է արել

Երգչուհի Արմինկան շարունակում է ակտիվ լինել սոցիալական իր էջերում։ Նա կիսվել է նոր լուսանկարով ու անկեղծ գրառում կատարել՝ սեպտեմբերի 1-ի առթիվ։

«Ողջ ինստագրամը ողողված է Երևանյան Սեպտեմբերի 1-ի ուրախ, միևնույն ժամանակ՝ քաոսային փոստերով

Իսկ այստեղ՝ Ամերիկայում, այսօր տոնում են աշխատավորների օրը (իսկ դա դաշնային տոն է):

Հետևաբար՝ հանգստյան օր է այսօր, երեխաս մուշ-մուշ քնած է, ես էլ վայելում եմ առավոտյան սուրճս:

Իհարկե, լոկացիան նույնը չէ, ինչ նկարում (սեփական խոհանոցս է), բայց դա ինձ չի խանգարում լայն ժպտալ, ու քմծիծաղով թերթել ինստագրամը

Հ.Գ. Եթե ինչ, այստեղ դասերը սկսվել են օգոստոսի 20-ից»,- գրել է երգչուհին։

Leave a Comment