Հայ ֆիդայապետ, զորահրամանատար, մեծապատիվ Օզանյանի հիշատակի օրը «Զորավար Անդրանիկ» թանգարանում հավաքվել էին Անդրանիկի ոգու ուժը մինչ օրս զգացող, նրա հայրենասիրությունը ժառանգած, կամքով ու մտքով անսասան մի խումբ հայորդիներ: Զորավարի անմահ հիշատակի առջև խոնարհվելուց հետո «Ֆիդայիններ» ՌՀԲՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը՝ ազգային ոգին բարձր պահելու և մշտապես հայանպաստ ու հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար «Ֆիդայապետ Անդրանիկ» հուշամեդալով պարգևատրեց հասարակական գործից, ԵՊՀ դասախոս Հրաչյա Դանիելյանին, ով շնորհակալության խոսք հայտնելուց հետո ասաց, որ ավագ սերունդն այսօր ներշնչանքի աղբյուր է ապագա սերունդների ու հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար: Դանիելյանն իր խոսքում նշեց, որ այդ հուշամեդալին արժանանալը պատրավորեցնող է, և որ ի նպաստ հայի և հայրենիքի իր կողմից իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական:
