Արցախը պարտավոր է շարունակել պայքարը՝ մնալով որպես արդարության, ազատության  և ինքնորոշման համար պայքարի խորհրդանիշ․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության կայացումը որպես պետություն եղել է համայն հայության համատեղ ջանքերի արդյունք։ Արյունով, քրտինքով, ամենօրյա աշխատանքով կառուցել ենք մենք մեր տունը, հայկական երկրորդ պետականությունը։ Այդ պետական միավորն իր մեջ ամբողջացրել է համայն հայության իղձն ու իդեալը՝ ամփոփելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանությունը։  Այս մասին «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով   խորհրդաժողովին ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ 

«Վերջին տարիները մեզ կանգնեցրել են նոր փորձությունների կողմից, Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան՝ 2020թ և 2023թ․ նպատակ ուներ ոչ միայն զավթել տարածքներ, այլև՝ ցեղասպանություն իրականացնելով՝ վերացնել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, բայց Արցախը չի կարող ընկրկել, չէր կարող թույլ տալ նոր ցեղասպանություն, Արցախը պարտավոր է շարունակել պայքարը՝ մնալով որպես արդարության, ազատության  և ինքնորոշման համար պայքարի խորհրդանիշ»,- ասաց Դանիելյանը։

Leave a Comment