Կարմիր խաչը դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։ «Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ-ն 2025-ի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։ Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ»,- նշվում է հայտարարությունում։ ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում սկսել է գործել 1992-ից, աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաև խթանել ականների […]

Leave a Comment