
2025 թվականին Սևան համայնքում, բացի սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերից, մի շարք բնակավայրերում ընթանում են նաև խորքային հորերի և ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ։
Խորհրդային տարիներից ի վեր քայքայված և այլևս չգործող ոռոգման համակարգերի փոխարեն այսօր պետություն- համայնք համաֆինանսավորմամբ կառուցվում են ոռոգման համակարգեր, ինչը թույլ կտա համայնքի բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գեղամավան բնակավայրում կառուցվում է խորքային հոր։ Ծովագյուղում վերակառուցվում է խմելու ջրի ցանցը։
Մարզի Սևան համայնքի Զովաբեր և Լճաշեն բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ընթանում են ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ, առաջիկա օրերին աշխատանքները կմեկնարկեն նաև Վարսեր բնակավայրում։