Ռուսական կողմը 150 ԱԹՍ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ․ զանգվածային հարված է հասցվել Կիևի մարզին

Քաղաքականություն

02.09.2025 | 12:01

Ռուսական բանակը սեպտեմբերի լույս 2-ի գիշերը 150 ԱԹՍ-ներով հարվածել է  Ուկրաինային, գրում է Current time-ը։

Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքի վրա զանգվածային հարվածի հետևանքով մի տղամարդ է մահացել: Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի խոսքով՝ նրա մարմինը հայտնաբերվել է ավտոտնակում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ։

Ուկրաինայի ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ այրվել են ձեռնարկության անգարներ և եռահարկ շենք: Հրդեհները մարվել են:

Սումի քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշենկոն հայտնել է, որ հարվածի հետևանքով ավերվել է առևտրի կենտրոնի տարածք, վնասվել է չորս բնակելի շենք, կոտրվել է մոտ 50 պատուհան։

«Կան տուժածներ, որոնք դիմել են ամբուլատոր օգնության, նրանց թվում կա մեկ երեխա»,- գրել է նա։

Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ քաղաքի Զարեչնի շրջանում տեղի է ունեցել խոշոր հրդեհ։

Օդեսայի մարզի Իզմայիլի շրջանում էլ ռուսական կողմը հարվածներ է հասցրել նավահանգստային ենթակառուցվածքներին։

«Սպառնալիքին ժամանակին արձագանքելու շնորհիվ կանխվել են զգալի ավերածություններ և մարդկային զոհեր»,- հայտնել են տեղական իշխանությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment