
«Դա իրականության հետ աղերս չունի: Փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է այս հարցին, կգնանք իրավական ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրին ու պատմության դասագրքի հայտնի հրապարակմանը: «Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել, որպեսզի ապահովեինք արցախցիների անվտանգ դուրս բերումը շրջափակումից: Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել ու տեղափոխվելուց հետո այն անվավեր ենք ճանաչել»,- ասել է Շահրամանյանը: