Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է՝ Մինսկի խմբի լուծարումով ի չիք են դառնում դրա շրջանակում ընդունված փաստաթղթերը. Աշոտյան


Քաղաքականություն


Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է, որ Մինսկի խմբի լուծարումով ի չիք են դառնում այդ խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը, ինչը վրիպեց հայկական մամուլի ուշադրությունից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Երեկ Մինսկի խմբի լուծարման մասին լուր գնաց, հայկական մամուլում ուշադրությունից վրիպեց մի կարևոր դրվագ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ շեշտել է, որ այդ խմբի լուծարումով ի չիք են դառնում այդ խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը:


Սա վկայությունն է ուղիղ այն բանի, որ այդ փաստաթղթերը և այդ խմբի գործունեությունը ներառում էր հայկական շահ և հայկական շահերն այնտեղ արտահայտված էին բոլոր բանակցողների և բանակցությունների ժամանակն բացի այն մարդուց (Նիկոլ Փաշինյան խմբ.) ում անունը դուք տվեցիք:


Ադրբեջանը դրա համար է շեշտել, որ այն ինչ որ այնտեղ գրված է և ինչ փաստաթղթեր եղել են, այդ ամենն այլևս իրավական ուժ չունի: Հետևաբար իրենք շահագրգիռ էին, որ միջազգային իրավունքով ամրագրված բազմաթիվ հայկական շահերից բխող դրույթներ վերանայեն»,- ասաց Աշոտյանը:


Leave a Comment