
«Կեղծ խաղաղություն են մեզ փորձում մատուցել, դրա հետ մեկտեղ մոռացության են տալիս մեր հերոս նահատակներին, ժողովրդի սխրանքները»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Չպետք է հուսահատվենք, մոռանանք, թե ինչ ենք ունեցել. մշտապես պետք է հարգենք ու մեր մտքերում, հոգիներում, սրտերում պահենք Արցախի հարցը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Արցախի էջը հնարավոր չէ փակել: