Հանդիպում ենք սեպտեմբերի 2-ին` 18:30-ին Ազատության հրապարակում. Մհեր Մելքոնյան

Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

— Արցախը չկա՝ ասում է փաշինյանական իշխանությունը։ Մենք ասում ենք՝ Արցախը ժամանակավորապես օկուպացված է, բայց կա։

-Ինքնորոշման իրավունքը փակված էջ է՝ ասում են նրանք։ Մենք ասում ենք՝ այն անժամանցելի իրավունք է։

— «Խաղաղություն» է պետք ամեն գնով՝ լսում ենք ամեն օր։ Մենք ասում ենք՝ ոչ արժանապատվության և ինքնիշխանության հաշվին։

Արցախը մերն է՝ ոչ միայն պատմությամբ, այլև պատասխանատվությամբ։

Եվ ուրեմն հանդիպում ենք սեպտեմբերի 2-ին` 18:30-ին Ազատության հրապարակում։

Արցախ վերադարձ լինելու է․․․․

Leave a Comment