Միացյալ Նահանգները կարող է զրկվել իր միակ հետազոտական ​​սառցահատից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ Նահանգները կարող է զրկվել իր միակ հետազոտական սառցահատից, որն օգտագործվել է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման ուսումնասիրության համար, հաղորդում է NBC-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ Ազգային գիտական ​​հիմնադրամը նախատեսում է շահագործումից հանել Nathaniel B. Palmer սառցահատը և հետաձգել դրա փոխարինողի կառուցումը։ Այդ որոշումը կապված է գործող վարչակազմի կլիմայի հետազոտության նկատմամբ քննադատական ​​​​վերաբերմունքի հետ. կրճատվում են բյուջեները, դրամաշնորհները, աշխատատեղերը, ինչպես նաև դադարեցվում է համապատասխան զեկույցների հրապարակումը։

Հիմնադրամը մտադիր է իր մնացած ռեսուրսները կենտրոնացնել ԱՄՆ Անտարկտիդայի կայանների աշխատանքի պահպանման վրա և փորձել սառցահատին փոխարինող գտնել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլին պետքարտուղար Մարկո Ռուբիոն լուծարել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ԱՄՆ միջազգային քաղաքականության համակարգման համար պատասխանատու Գլոբալ փոփոխությունների վարչությունը։

Ըստ պաշտոնյաներից մեկի՝ նման որոշումը կարող է բարդացնել կլիմայական հարցերի շուրջ միջազգային համագործակցությունը ամենաանհարմար պահին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment