Դոմինոյի էֆեկտը
Դեռ անցած տարի, երբ Երևանի հանրային տրանսպորտի թանկացման նախագիծը դրվեց շրջանառության մեջ, մենք` «Մայր Հայաստան»-ի ավագանիներով, ասում էինք, որ քաղաքային տրանսպորտի թանկացումն իր հետևից կբերի նոր, շղթայական թանկացումներ այլ ծառայություններում և ոլորտներում։ Այդ թանկացումներն իրենց երկար սպասել չեն տվել, և եկել են աննկատ։ Ահա և աննկատ եկած թանկացումը տաքսի ծառայության համար, ինչի մասին ասել և գրել եմ դեռ անցած տարի։ Տաքսի ծառայություններից օգտվողները կփաստեն, որ Երևանի հասարակական տրանսպորտի թանկացմանը զուգահեռ թանկացել են նաև տաքսու գները։
Ահա ձեզ մեկ օրինակ՝
Սեպտեմբերի 1, ժամը 15։47, Մաշտոցի 5 հասցեի հարևանությամբ կանգառում տաքսի կանչեցի։ Ի դեպ, սրանից 7֊8 րոպե առաջ START-ը 1400 դրամ էր ցույց տալիս։
Բա սա թալան չի՞ …
Հ.Գ. Մի ամբողջ ժողովուրդ միամիտ ու խաբված։ Մի ամբողջ պետություն քաոս ու бардак.
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից