«Առնվազն մինչև 2025թ հոկտեմբեր հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից». Կարեն Հեքիմյան

«Առնվազն մինչև 2025թ հոկտեմբեր հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ … երեխաների՞:
Այսուհետ, առնվազն՝ մինչև 2025 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսները, հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից: Ըստ պոլիկլինիկաների բժիշկների, մինչև հոկտեմբեր (որոշ տեղեկություններով մինչև նոյեմբեր) երեխաներին անվճար բուժսպասարկման ուղեգիր չտրամադրելու ԲԱՆԱՎՈՐ հրահանգ է իջեցվաց: Պոլիկլինիկաների բժիշկներին ասել են, որ երեխաների համար նախատեսված «պետպատվերի տեղերը սպառվել են»: Դա նշանակում է, որ մինչև 2025 թվականի հոկտեմբեր (որոշ տեղեկություններով մինչև նոյեմբեր) երեխաները պետք է վճարովի բուժօգնություն ստանան կամ … չհիվանդանան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment