Պեսկովը հայտնել է, որ Պուտինը դեռ չի շփվել Ալիևի հետ ՇՀԿ-ի շրջանակում

Քաղաքականություն

01.09.2025 | 18:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում առանձին զրույց դեռևս ըեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։

Երկուշաբթի  Պուտինը և Ալիևը, այլ առաջնորդների հետ միասին, մասնակցել են ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը, որը տեղի է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Լրատվամիջոցը գրում է, որ նախագահները դեռևս հնարավորություն ունեն շփվելու. երկու առաջնորդներն էլ ներկա կլինեն Պեկինում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Նախօրեին Պեսկովը հույս էր հայտնել, որ Պուտինի և Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի։

«Մենք հույս ունենք, որ նրանք դեռ հնարավորություն կունենան վաղը հատվելու ՇՀԿ նիստի շրջանակում»,- ասել էր ՌԴ նախագահի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment