Ավելի քան 8 տասնյակ հեղաշրջում տեսած Լատինական Ամերիկայում հերթական ռումբը կարող է պայթել: Վենեսուելան՝ աշխարհի նոր թեժ կետերից մեկը դառնալու վտանգի առաջ է: Ամերիկյան ռազմանավերը մոտենում են Վենեսուելային, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնում է կանխել թմրամիջոցների հոսքը դեպի Միացյալ Նահանգներ։ Սակայն միջազգայանգետները համոզված են՝ Վաշինգտոնի իրական նպատակը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելն է։