Հանդիպում ԱԺ-ում Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խմբի հետ


ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում մեր երկիր ժամանած Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խմբի անդամների հետ:


Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Գեղամ Նազարյանը:


Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու ուղղությունները, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ու ընդունման գործընթացին: Քննարկվել են օրենսդրական դաշտում և իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները:


Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների աշխատանքի առանձնահատկությունների ու նմանությունների մասին:

Դիտումների քանակ3

Leave a Comment