Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի, իսկ Պակիստանը՝ Հայաստանի անդամակցության դիմումները ՇՀԿ-ին

Պակիստանը խոչընդոտեց Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին։

Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության դիմումի արգելափակման։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի և Պակիստանի  արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և  Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանարում։

Չնայած Չինաստանի կողմից Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցությանը աջակցելուն, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվի՝ լիիրավ անդամակցության հայտը:

Leave a Comment