Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը:
Այս մասին հաղորդում է AnewZ հեռուստաալիքը։
Չինաստանը հաստատել է իր աջակցությունը Բաքվին։ Աղբյուրների համաձայն, Հնդկաստանի դիրքորոշումը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Պակիստանի միության հետ։
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի տվյալներով, Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ՝ Բաքվի հետ համաձայնության գալուց հետո։