Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելու համար 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի խաղերին։ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմը կմրցի Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հավաքի առաջին մարզումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 18:30-ին։ Հավաքին մասնակցելու են հետևյալ խաղացողները՝
- Հենրի Ավագյան — «Փյունիկ»
- Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
- Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
- Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
- Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
- Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
- Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
- Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
- Սերգեյ Մուրադյան — «Նոա»
- Ալբերտ Խաչումյան — «Արարատ»
- Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
- Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
- Գոռ Մանվելյան — «Նոա»
- Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Արտակ Դաշյան — «Նոա»
- Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
- Հովհաննես Հարությունյան — «Նոա»
- Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
- Դանիել Աղբալյան — «Փյունիկ»
- Ուգոչուկվու Քրիստուս Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
- Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
- Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Հավաքին հետագայում կմիանան նաև Նայիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանը և Վահան Բիչախչյանը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։ Նշենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել հավաքին։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)։
Հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ նույն մարզադաշտում, Իռլանդիայի հավաքականի դեմ։ Խաղը նույնպես կսկսվի ժամը 20:00-ին։