«Առաջնայինը կյանքում՝ եղեք հայրենասեր»․ «Ադամյան դպրոց»-ում մեկնարկեց նոր ուսումնական տարին

 

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, Yerevan․Today-ի նկարահանող խումբը այցելեց «Ադամյան դպրոց»՝ բացահայտելու մեկնարկած ուսումնական տարվան երեխաների տրամադրվածությունը, նպատակները, ծնողների և ուսուցիչների ակնկալիքները։

Արդեն ավագ ադամյանցիներն իրենց ջերմ ընտանիք ընդունեցին մի խումբ փոքրիկների, ովքեր առաջին քայլերն էին անում դեպի դպրոց՝ մի փոքր հուզված, բայց ուրախ և լավ սովորելու պատրաստակամությամբ։

Ողջույնի իր խոսքում «Ադամյան դպրոց»-ի տնօրեն Լարիսա Ադամյանը հորդորեց առաջնայինը լինել հայրենասեր՝ շեշտելով, որ հայրենիքի և մայրենի լեզվի հանդեպ սերն է կերտում լավ ապագա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Leave a Comment