Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինի X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության հիմնադրումից ի վեր 4000-րդ պարեկությանը։
«Օր առ օր եվրոպացի դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ շփման գծում։ Նրանք օգնում են բացահայտել միջադեպերը, ցրել կեղծ լուրերը և հանգստացնել խոցելի բնակչությանը վտանգի տակ գտնվող այս տարածքներում»,- գրել է նա։