
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդակենտրոնության պարագայում, սեպտեմբերը կլիներ ադապտացիոն ամիս: Եռամսյա արձակուրդային շրջանից հետո տեղի է ունենում ծնողների ու երեխաների ռեժիմի կտրուկ փոփոխություն, ինչը սթրեսի պատճառ է:
Սեպտեմբերը դարձնելով ադապտացիոն շրջան, հնարավոր կլիներ լուծել էդ խնդիրը: Օրինակ, մեկնարկեր ուսումնական տարին, բայց դասերը լինեին երկու օրը մեկ, ընդ որում մեղմ դասացուցակով:
Առավել ևս, որ սեպտեմբերը Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ըստ էության ամառային ամիս է, ու եղանակային ռեժիմն այդ իմաստով բաց չի թողնում ոչ մեծերին, ոչ փոքրերին:
Թե չէ մարդակենտրոնությունը միայն խոսելով հո չէ»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան