Շիրակի մարզի վեց դպրոցներ՝ Ջաջուռ կայարանի տարրական դպրոցը, Գտաշենի, Արդենիսի, Զորակերտի, Շաղիկի և Զարիշատի դպրոցները չունեն առաջին դասարանցիներ։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից։ Մարզի 10 դպրոցներում էլ՝ Կառնուտում, Նոր Ախուրյանում, Թավշուտում, Սիզավետում, Գոգհովիտում, Կաքավասարում, Սարագյուղում, Հարթաշենում, Գառնառիճում ու Աղվորիկում կա ընդամենը մեկ առաջին դասարանցի։ Բացի Ջաջուռ կայարանից, որը Ախուրյան խոշորացված համայնքի կազմում է, առաջին դասարանցիներ չունեցող մնացած բոլոր գյուղերը գտնվում են Ամասիայի տարածաշրջանում, դրանք մեծամասամբ լեռնային, սահմանամերձ գյուղեր են։ Նկատենք, որ այս խնդիրը տարիներ շարունակ առկա է հեռավոր գյուղերում ու պատճառը ոչ միայն դեմոգրաֆիական կամ սոցիալական տխուր վիճակն է, այլ արտագաղթը, այդ թվում ներքին արտագաղթը, երբ ծնողները գերադասում են իրենց երեխաներին Գյումրիում դասի ուղարկել։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։