Նովակ Ջոկովիչն աննախադեպ ռեկորդ է սահմանել Մեծ սաղավարտի մրցաշարերում — Armsport.am

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձավ բաց դարաշրջանի պատմության ամենատարեց խաղացողը, ով մեկ տարվա ընթացքում հասել է «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերի քառորդ եզրափակիչ [38 տարեկան և 94 օրական]։

US Open-2025-ի 1/8 եզրափակչում Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ գերմանացի Յան-Լեննարդ Շտրուֆի (աշխարհի 144-րդ ռակետ) նկատմամբ՝ 6:3, 6:3, 6:2 հաշվով։ Այս հաղթանակը նրա կարիերայի 64-րդ քառորդ եզրափակիչն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Opta Sport-ի տվյալներով՝ Ջոկովիչը դարձավ պատմության առաջին թենիսիստը, ով բոլոր չորս «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառորդ եզրափակիչ է հասել ինը տարբեր մրցաշրջաններում։

Բացի այդ, սերբ լեգենդը 14-րդ անգամ դուրս եկավ US Open-ի քառորդ եզրափակիչ՝ սահմանելով ևս մեկ ռեկորդ։

Հաջորդ փուլում աշխարհի յոթերորդ ռակետ Ջոկովիչը կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի (աշխարհի 4-րդ ռակետ) հետ։

US Open-2025-ի տղամարդկանց մենախաղի մրցաշարը կայանում է օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 90 միլիոն ԱՄՆ դոլար։

Leave a Comment