Փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվեց Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող գործի շրջանակում

Փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվեց Վարչական...

Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող վարույթի շրջանակներում ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գործով անցնող երկու անձի, այդ թվում՝ Արմեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։ 

Նշենք, որ   այս պահի դրությամբ  դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ հարց ԲԴԽ-ում դեռևս չի քննարկվել, համանեայն դեպս՝ այդպես են հավաստիացնում կառույցից։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։ 

Leave a Comment