Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Չինաստանի և Ադրբեջանի նախագահները: Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի տարածքով չինական ապրանքների տեղափոխման և Տրանսկասպյան երթուղու կարևորությունը։ Չինաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն ապահովելու համար հարկավոր է ուղիղ երկխոսություն վարել: Նա վերահաստատել է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին Պեկինի հավատարմությունը։ Իլհամ Ալիևն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով: «Մեր երկրների միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել»,- շեշտել է Ալիևը։
Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին, դրանց զարգացման հեռանկարին: Ըստ մամուլի հաղորդագրության՝ Սի Ծինփինը նշել է առևտրաշրջանառության աճը, էներգետիկայի ոլորտում գործակցության ընդլայնումը։ Ալիևն էլ հավատացրել է, որ դրանց զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ոլորտներից է։ Ալիևը նաև աջակցություն է հայտնել Թայվանի հարցում Պեկինի դիրքորոշմանը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: