Պարուբիի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Պարուբիի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին։
Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է առաքիչի հագուստով մարդասպանը մոտենում և կրակում նրա վրա։

Դրանից հետո հարձակվողը ատրճանակը թաքցնում է պայուսակի մեջ և փախչում։
Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակն այսօր՝ սեպտեմբերի 1-ին հայտնել է, որ կասկածյալը Լվովի 52-ամյա բնակիչ է, ով արդեն տվել է իր առաջին ցուցմունքը, սակայն մանրամասները չեն հրապարակվում: Կիևը պնդում է, որ ուկրաինացի քաղաքական գործչի սպանության հետքերը տանում են Ռուսաստան։

Leave a Comment