ՇՀԿ–ին անդամակցելու հայտը պայթեցնում է ԵՄ անդամության փուչիկը. Արմեն Աշոտյան

https://arm.sputniknews.ru/20250901/shhkin-andamakcelu-hajty-pajtecnum-e-em-andamutjan-puchiky-armen-ashvotjan-92989777.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92314568_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53fb1ed01c89ca67e645ee1d9393dd4f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, շհկ, արմեն աշոտյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, շհկ, արմեն աշոտյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է, որ ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել և դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի` Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտը պայթեցնում է ԵՄ անդամության փուչիկը։ Այս հայտարարությունն արել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և մասնավորապես Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հայտը ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։ Այո՛, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։ Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել և դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։ Ի դեպ, կա՛մ տգետ էին, կա՛մ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին` ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները»,– գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան էջում։

Նա ընդգծել է, որ երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները և արժեզրկել Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված «նիկոլական կուտը»։

Հիշեցնենք` Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր` Արփիի հետ Չինաստան է մեկնել օգոստոսի 31-ին` ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Թանկ կնստի Հայաստանի վրա. մասնագետները` ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի մասին

Leave a Comment