Փաշինյանն ու Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը

Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան

Փաշինյանն ու Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը


ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։


Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։


Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:


Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Leave a Comment