Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից կատարված գողության քրգործում Միրզոյանն ու նրա սանիկ Վարդանյանը մեղադրյալի կարգավիճակ չունեն․ ԶԼՄ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2017-2018 կատարված գողության առթիվ հարուցված քրեական գործում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու նրա սանիկ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեղադրյալի կարգավիճակ չունեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔԿ-ին ուղղված հացման պատասխանին։

Ըստ ՔԿ-ի՝ «Քրեական վարույթով քննության ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել էին շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, այդ մասին հայտնել էր նորանշանակ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին։ Նա գողության մասին հաղորդում էր տվել, ապա հարցաքննվել իր իսկ հարուցած վարույթի շրջանակում։

Քրգործում շոշափվում են նաև արտաքին գործերի ներկայիս նախարար Միրզոյանի և Վարդանյանի անունները, հիիշեցրել է թերթը։

Դեմոյանը հունվարին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հրավիրել էր քննարկելու թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժման արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացման հարցը, այդ թվում՝ չհրապարակված տեսանյութերի տեսքով:

Նա առաջարկել էր պարզաբանել 2021թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքները:

Leave a Comment