Իլոն Մասկի xAI-ը ներկայացրել է կոդ գրելու նոր AI, որը պատասխանում է ակնթարթորեն

Իլոն Մասkի xAI ընկերությունը ներկայացրել է ծրագրավորողների համար նախատեսված նոր արհեստական բանականություն՝ Grok Code Fast 1 անունով, որը խոստանում է կտրուկ արագացնել ծրագրավորման գործընթացը։ Ընկերության խոսքով՝ մոդելը ոչ միայն արագ է, այլև արդյունավետ և հարմարեցված է գործնական կիրառման։

Grok Code Fast 1-ը նախապես ուսումնասիրվել է տարբեր ծրագրավորման լեզուների վրա՝ ներառյալ Python, TypeScript, Java, Rust, C++ և Go։ Այն կարող է ստեղծել ծրագրեր զրոյից, հասկանալ բարդ կոդեր, ուղղել սխալներ և արձագանքել նույնիսկ բարդ հարցերին՝ առանց ծրագրավորողի ակտիվ ներգրավման։

Մոդելը ուսուցանվել է իրական կոդի օրինակներով ու փոփոխությունների հարցումներով (Pull Request), ինչի շնորհիվ այն կարող է օգտագործվել պրակտիկ ծրագրավորման մեջ։ Այն աշխատում է հայտնի գործիքների հետ, ինչպես՝ տերմինալ, grep և տեքստային խմբագրիչներ, ինչը թույլ է տալիս ներդնել այն ծրագրավորման ամենօրյա աշխատանքում։

xAI-ը հատուկ ուշադրություն է դարձրել մոդելի արձագանքի արագությանը։ Այն գործիքները գործարկում է գրեթե ակնթարթորեն՝ առանց սպասման, ինչը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս աշխատել ավելի արդյունավետ։ GitHub-ի ներկայացուցիչը մոդելի աշխատանքը համարել է արագ ու որակյալ՝ այն համարելով լուրջ նոր հնարավորություն ծրագրավորողների համար։

Մոդելը փորձարկվել է SWE-Bench-Verified հավաքածուի վրա և ստացել է 70.8% արդյունք։ xAI-ը պլանավորում է մոդելի հաճախակի թարմացումներ՝ օրերի, այլ ոչ թե շաբաթների ընթացքում։ Արդեն պատրաստվում է նոր տարբերակ, որն ավելի հզոր հնարավորություններ կունենա։

Մեկ շաբաթվա ընթացքում Grok Code Fast 1-ը հասանելի կլինի անվճար մի քանի գործընկեր հարթակներում, այդ թվում GitHub Copilot-ում։ Դրանից հետո API-ի միջոցով օգտագործման արժեքը կլինի 0.20 դոլար՝ մեկ միլիոն մուտքային token-ի համար, 1.50 դոլար՝ ելքային token-ի, և 0.02 դոլար՝ cache-ացված մուտքի համար։

xAI-ը նաև հրապարակել է ուղեցույց, թե ինչպես գրել արդյունավետ հրահանգներ՝ առավելագույն արդյունք ստանալու համար։ Grok Code Fast 1-ը մրցակցելու է Microsoft-ի GitHub Copilot-ի և OpenAI Codex-ի հետ՝ դառնալով ծրագրավորման ոլորտում նոր խոստումնալից խաղացող։

Leave a Comment