«Ակնկալում ենք ձեր այցը Թուրքիա». Էրդողանը՝ Պուտինին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Ակնկալում ենք ձեր այցը Թուրքիա». Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ակնկալում է նրա այցը Թուրքիա։ «Պարոն նախագահ, ակնկալում եմ ձեզ տեսնել Թուրքիայում։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,- ասել է Էրդողանը: Ավելի վաղ վերջինս հանդիպել էր Ալիևի հետ:

Նշվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մերձավոր Արևելքին, Հարավային Կովկասին վերաբերող հարցեր:

Leave a Comment