Հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, Փարիզում կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների հանդիպումը:
Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով ծրագրերի հետ ծանոթ երեք դիվանագետների։
Նրանց խոսքով՝ հանդիպումը կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Հանդիպման մասնակիցների թվում կլինեն նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ելիսեյան պալատը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Նշված բոլոր քաղաքական գործիչները մասնակցել են օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովին։