Թորոսյանն ինքնաառաջադրվել է նախարարի պաշտոնում, իսկ Փաշինյանը համաձայնվել է կադրեր չունենալու պատճառով․ ԶԼՄ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ՔՊ վարչությունում ինքն է իրեն առաջադրել նախարարի պաշտոնում, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված գնացել է այդ քայլին, քանի որ չի գտել այլ թեկնածու։

Նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը պետք է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեր, իսկ նախախարի պաշտոնը երկար պետք է թափուր մնար, ինչպես շատ դեպքերում, նշել է թերթը։

Լրատվականի տեղեկությամբ՝ ՔՊ ներկայացուցիչների մեծամասնությունը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ՝ պորտֆելը դատարկ մնար, քան մեկ գիշերում որոշում կայացվեր Թորոսյանին նշանակել։

Օգոստոսի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով՝ Թորոսյանը նշանակվել էր ԱՍՀ նախարար։

 

 

Leave a Comment