https://arm.sputniknews.ru/20250901/afghanstanum-uzhegh-erkrasharzh-e-teghi-unecel-haghvordvum-e-arnvazn-500-zvohi-masin-92980411.html
Աֆղանստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է առնվազն 500 զոհի մասին
Աֆղանստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է առնվազն 500 զոհի մասին
Sputnik Արմենիա
Երկրում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, հարյուրավոր մարդիկ են մոբիլիզացվել տուժածներին օգնելու համար։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T10:06+0400
2025-09-01T10:06+0400
2025-09-01T10:06+0400
աֆղանստան
երկրաշարժ
տեսանյութեր
տեսանյութ
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92979768_0:0:800:450_1920x0_80_0_0_1019480ea3c374fa393f9c9bd2d3ff56.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Աֆղանստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կա առնվազն 500 զոհ, ավելի քան 1000 տուժած։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը։Աֆղանստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շարաֆաթ Զամանը հայտարարել է, որ իշխանությունները լայնածավալ փրկարարական գործողություններ են սկսել, հարյուրավոր մարդիկ մոբիլիզացվել են տուժածներին օգնելու համար:Իր հերթին Tolo news լրատվական պորտալը, վկայակոչելով տարերային աղետների պատրաստվածության գծով նահանգային վարչության ներկայացուցչին, հայտնում է, որ աղետի հետևանքով ամենից շատ տուժել են Նուրգալ, Ծավկայ, Վատապուր, Մանուգայ և Չապա Դարա հահանգները:Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կմ հյուսիս-արևելք, օջախը 35 կմ խորության վրա է: Ավելի ուշ EMSC-ն հայտնեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջալալաբադից 50 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը հասնում է մինչև 10 կիլոմետրի: Միաժամանակ, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջալալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կիլոմետր, օջախի խորությունը՝ 8 կիլոմետր, մագնիտուդը՝ 6,0:
աֆղանստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92979768_129:0:729:450_1920x0_80_0_0_9b83705f25ad09460dffe6f2b8f7a7b2.jpg
աֆղանստան, երկրաշարժ, տեսանյութեր, տեսանյութ, զոհ, տուժածներ, видео
աֆղանստան, երկրաշարժ, տեսանյութեր, տեսանյութ, զոհ, տուժածներ, видео
Երկրում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, հարյուրավոր մարդիկ են մոբիլիզացվել տուժածներին օգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Աֆղանստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կա առնվազն 500 զոհ, ավելի քան 1000 տուժած։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը։
Աֆղանստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շարաֆաթ Զամանը հայտարարել է, որ իշխանությունները լայնածավալ փրկարարական գործողություններ են սկսել, հարյուրավոր մարդիկ մոբիլիզացվել են տուժածներին օգնելու համար:
Իր հերթին Tolo news լրատվական պորտալը, վկայակոչելով տարերային աղետների պատրաստվածության գծով նահանգային վարչության ներկայացուցչին, հայտնում է, որ աղետի հետևանքով ամենից շատ տուժել են Նուրգալ, Ծավկայ, Վատապուր, Մանուգայ և Չապա Դարա հահանգները:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կմ հյուսիս-արևելք, օջախը 35 կմ խորության վրա է: Ավելի ուշ EMSC-ն հայտնեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջալալաբադից 50 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը հասնում է մինչև 10 կիլոմետրի: Միաժամանակ, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջալալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կիլոմետր, օջախի խորությունը՝ 8 կիլոմետր, մագնիտուդը՝ 6,0: